Քաղաքական

03.04.2016 14:35


ԱԳ փոխնախարար. «Թուրքիան խրախուսում է ԼՂՀ դեմ ագրեսորի գործողությունների շարունակումը»

ԱԳ փոխնախարար. «Թուրքիան խրախուսում է ԼՂՀ դեմ ագրեսորի գործողությունների շարունակումը»

Թուրքիան խրախուսում է ինքնորոշված ԼՂՀ դեմ ագրեսորի գործողությունների շարունակումը. այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան «Tert.am»-ի հարցին՝ ինչպես կմեկնաբանի Թուրքիայի իշխանությունների արձագանքը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմանը.

«Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելությամբ է պայմանավորված:

Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակումը։

Դա նաև տեղավորվում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ, որի արդյունքն է անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիքի տարածումը թե՛ Թուրքիայի ներսում, թե՛ իր սահմաններից դուրս»,–ասել է նա։

«Tert.am»

Այս խորագրի վերջին նյութերը