Դ. Բաբայան. «Իրավիճակը մնում է լարված. մարդիկ տրամադրված են մարտական»
Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը«Tert.am»-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը մնում է լարված:
«Թշնամին փորձում է ապակայունացնել իրավիճակը, որոշ հատվածներում ներթափանցել դեպի Արցախի Հանրապետության տարածք, կասեցվում են նրա ագրեսիվ և ահաբեկչական բոլոր փորձերը»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով նաև, որ որևէ խուճապ չկա. մարդիկ տրամադրված են մարտական:
«Երբ որ գալիս է օրհասական պահը, Արցախը դառնում է յուրահատուկ մի վայր: Այժմ այդպես էլ կա: Շուտով այնպիսի ջախջախիչ պարտություն կկրի ադրբեջանական կողմը, որ երկար կհիշի»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է իրադարձության վերաբերյալ միջազգային արձագանքներին, Դավիթ Բաբայանն ասաց, թե սա դեռ սկիզբն է, և ակնհայտ է, որ կոչերը կան, ու դրանք ուղղված են երկու կողմերին:
«Հուսով եմ, որ ոչ հրապարակային ձևով Ադրբեջանին հասկացնում են, որ դա անընդունելի է: Կարծում եմ, որ պետք է նաև հրապարակային, ավելի կոշտ կոչեր հնչեն այդ ահաբեկիչների նկատմամբ»,-ընդգծեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը:
Դ. Բաբայան. «Իրավիճակը մնում է լարված. մարդիկ տրամադրված են մարտական»
Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Tert.am»-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը մնում է լարված:

«Tert.am»