Ծանր էր այս գիշեր. անընդհատ գնդակոծում էր ադրբեջանական զինուժը՝ երկու ուղղություններով: Զոհ չենք ունեցել գիշերը: Հին տղերքն էլ դիրքերում են:
***
Ադրբեջանական զինուժը հարավում վաղ առավոտից սկսել է հրթիռակոծությունը: Մերոնք համարժեք պատասխան են տալիս, սպաների հետ զրույցներում նրանք պնդում են, որ այս հատվածում մերոնք անպայման պետք է առաջ գնան:
***
Ադրբեջանի առաջին կորպուսի գործողություններն անձամբ ղեկավարում է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Հենց այս՝ հարավային ուղղությամբ ընթացող մարտերում մերոնք խփել են երկու տանկ ու ուղղաթիռ: Դատելով այս հատվածում թողած դիակների հանդերձանքից՝ կարելի է ենթադրել, որ նրանք Թուրքիայում նախապատրաստված հատուկ ջոկատայիններն են:
***
Թալիշի ուղղությամբ հակառակորդը մեծաթիվ զոհեր ունի: Տարբեր հատվածներում նրանք չեն կարողացել հանել դիակները: Ադրբեջանցիների զոհերի թիվը հյուսիսիում և հարավում գերազանցում է 200-ը:
...
Զոհվածների ընտանիքներին պետք է սատարել. այցելեք նրանց ընտանիքներին: Ամենաշատը նրանք կարիք ունեն գուրգուրանքի, հոգատարության, սփոփանքի: Նրանց մենակ մի թողեք: Մենք բոլորս նրանց պարտք ունենք: Նրանցից շատերը 20 տարեկան չկային:
...
Հարյուրավոր կամավորներ են Հայաստանից եկել Ղարաբաղ, երեկ Ղարաբաղի ազատամարտիկներն էին հասել դիրքեր, այսօր Հայաստանից եկածներն էլ արդեն դիրքերում են: Հարավում իրավիճակը մնում է լարված, մերոնք են նախահարձակ եղել, հյուսիսում հետ վերցնելով երեկ ադբեջանցիների կողմից գրավված կարեւոր նշանակության մի տեղամաս՝ մերոնք շարունակում են պատժիչ գործողությունները: Այսօր անընդհատ մտածում էի 18-20 տարեկան զինվորների մասին, ես իսկապես չգիտեմ՝ կա՞ աշխարհում որեւէ երկիր, որն ունի այսպիսի զինվորներ: Եւ մտածում եմ, որ Հանրապետության հրապարակում պետք է դրվի այդ զինվորի հուշարձանը. մեր անկախության միակ երաշխավորը հայ զինվորն է:
...
Ադբեջանը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարություն է տարածել: Շանտաժ է հայտարարությունը. ասում է՝ հակառակ դեպքում կօգտագործի իր ողջ զինտեսականին: Բայց երկու օր շարունակ օգտագործում է իր գրեթե ողջ զինտեխնիկան, նույնիսկ «Սմերչ» է օգտագործել հարավային ուղղությամբ: Ղարաբաղի զինուժը չի կարող հակառակորդի գրաված բարձունքը թողնել նրա հսկողության տակ: Այն իսկապես կարեւոր բարձունք է: Մերոնք այս դեպքում ամենաշատը, որ կարող են անել, նախապայման դնելն է՝ Ադրբեջանը պետք է իր զինուժը հետ քաշի ելման դիրքեր:
Զոհ չենք ունեցել գիշերը (լրացված)

Էդիկ Բաղդասարյանի ՖԲ էջից