Քաղաքական

03.04.2016 09:55


Քերրի. «ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի»

Քերրի. «ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի»

ԱՄՆ-ը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկսված ռազմական գործողությունները և կոչ անում խուսափել հնարավոր էսկալացիայից։ Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ ընդգծելով, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի։

Նրա խոսքով՝ իրավիճակի ապակայունացման կապակցությամբ կողմերը պետք է անհապաղ բանակցային ճանապարհի անցնեն ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների աջակցությամբ, որում ընդգրկված են ՌԴ–ն, Ֆրանսիան ու ԱՄՆ–ը։

ԱՄՆ պետքարտուղարը ցավակցել է բոլոր զոհերի ընտանիքներին՝ կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարին:

«ԱՄՆ-ը դատապարտում է հրադադարի լայնամասշտաբ խախտումները Լեռնային Ղարաբաղում՝ զորքերի շփման գծում, որը, համաձայն հաղորդագրությունների, զոհերի պատճառ է դարձել նաև խաղաղ բնակչության շրջանում»,-հայտարարել է Քերին:

«Մենք հաստատում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,–ընդգծել է Քերրին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը՝ որպես ՄԽ համանախագահող երկիր, հավատարիմ է կողմերի հետ աշխատանքին՝ բանակցային ճանապարհով տևական խաղաղության հասնելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը