ՌՀՄ հայտարարությունը շփման գծում վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ
Ռուսաստանի հայերի միությունում խոր անհանգստությամբ են ընդունում Լեռնային Ղարաբաղի շփման գծում զինված հակամարտության իրողությունը։ Ադրբեջանի կողմից հրահրված ագրեսիվ գործողությունների արդյունքում 2016 թ․ ապրիլի 2-ին՝ 1994-ին հաստատված հրադադարից հետո, վերսկսվել են լայնածավալ ռազմական գործողություններ։ Դրա արդյունքում զոհեր կան, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ ՌԴ նախագահ Վ․Վ․Պուտինի մոտեցմանը սատարելով, ով պահանջում է կրակի անհապաղ դադարեցում՝ մենք կոչով դիմում ենք Ռուսաստանի Դաշնության ղեկավարին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝դատապարել ագրեսորին և Բաքվի վրա ճնշում գործադրել՝ պարտադրելով հրաժարվել ռազմական քաղաքականությունից, որը ոչ միայն տանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա խորացմանը, այլ նաև ողջ տարածաշրջանի ապակայունացմանը։
Ռուսաստանի հայերի միությունն իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և Արցախին, ուայս բախտորոշ օրերին բոլորին կոչ է անում, մի կողմ թողնելով քաղաքական և այլ տարաձայնությունները, միավորվել Հայաստանի ղեկավարության շուրջ և պաշտպանել նրա գործողությունները, որոնք ուղղված են ագրեսորին հուժկու հակահարված տալուն։
Սփյուռքի հայերին կոչ ենք անում հանդարտություն պահպանել, չտրվել սադրանքներին և կիրառել բոլոր ռեսուրսները՝ մեր հայրենակիցներին աջակցելու համար, որոնց անվտանգությունն այժմ խաթարված է։
Ադրբեջանական հանրության ներկայացուցիչներին կոչ ենք անում հայտնել իրենց քաղաքացիական դիրքորոշումը և դատապարտել պաշտոնական Բաքվի գործողությունները, որն օգտվելով Թուրքիայի հովանավորությունից՝ պատրաստ է զոհաբերել Ադրբեջանի հարյուրավոր զինվորների և խաղաղ բնաչկության կյանքեր՝ նպատակ ունենալով պահպանել իր ռեժիմը։
Մենք համոզված ենք, որ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու մեր համատեղ ջանքերի արդյունքում Արցախի բնակիչները կրկին կվերադառնան անվտանգ կյանքին և իրենց հողերում ստեղծարար աշխատանքին։
ՌՀՄ հայտարարությունը շփման գծում վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ
Ռուսաստանի հայերի միությունում խոր անհանգստությամբ են ընդունում Լեռնային Ղարաբաղի շփման գծում զինված հակամարտության իրողությունը։ Ադրբեջանի կողմից հրահրված ագրեսիվ գործողությունների արդյունքում 2016 թ․ ապրիլի 2-ին՝ 1994-ին հաստատված հրադադարից հետո, վերսկսվել են լայնածավալ ռազմական գործողություններ։ Դրա արդյունքում զոհեր կան, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ ՌԴ նախագահ Վ․Վ․Պուտինի մոտեցմանը սատարելով, ով պահանջում է կրակի անհապաղ դադարեցում՝ մենք կոչով դիմում ենք Ռուսաստանի Դաշնության ղեկավարին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ դատապարել ագրեսորին և Բաքվի վրա ճնշում գործադրել՝ պարտադրելով հրաժարվել ռազմական քաղաքականությունից, որը ոչ միայն տանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա խորացմանը, այլ նաև ողջ տարածաշրջանի ապակայունացմանը։