Լրահոս

02.12.2009 14:17

Թուրքագետ. «Հայ–թուրքական հարաբերություններին թուրքական կողմը կանդրադառնա քրդական հարցին որոշակի լուծում տալուց հետո»

Թուրքագետ. «Հայ–թուրքական հարաբերություններին թուրքական կողմը կանդրադառնա քրդական հարցին որոշակի լուծում տալուց հետո»

Քանի որ հիմա քրդական հարցն է թուրքական քաղաքական շրջանակների կիզակետում, և քանի որ քրդական հարցն է դրվել թուրք-ամերիկյան դիվանագիտական սակարկությունների սեղանի վրա, ուստի, ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, հայ-թուրքական հարաբերություններին թուրքական կողմը կանդրադառնա քրդական հարցին որոշակի լուծում տալուց հետո։  Ռ. Սաֆրաստյանն այսպիսի կարծիք է հայտնել՝ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ըստ իրեն՝ ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը։

-Բայց մյուս կողմից ես համոզված եմ, որ դա պետք է տեղի ունենա ոչ շատ հեռու ապագայում, քանի որ հայ-թուրքական վերջին զարգացումներն ունեն որոշակի դինամիկա։

Թուրքագետը, սակայն, կարծում է, որ եթե թուրքական կողմը փորձի այդ դինամիկան խախտել, ապա դա կարող է ընդհանրապես խախտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամբողջ գործընթացը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։