Քաղաքական

02.04.2016 17:40


Եվրապատգամավոր. «Սա այլևս սառեցված հակամարտություն չէ. ԵՄ-ն չի կարող լուռ մնալ»

Եվրապատգամավոր. «Սա այլևս սառեցված հակամարտություն չէ. ԵՄ-ն չի կարող լուռ մնալ»

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները հակասում են միջազգային իրավունքի ցանկացած նորմի:

«artsakhpress.am»–ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր, Եվրոպական ազատ դաշինքի ներկայացուցիչ Ժորդի Սեբաստիան:

«Ծանր հրետանու, ուղղաթիռների կիրառումը քաղաքացիական անձանց դեմ վերջին հարձակումների ընթացքում ահավոր քայլ է, որը բերել է անմեղ մարդկանց կորուստների: Միջազգային հանրությունը չի կարող սա թույլ տալ, ԵՄ-ն չի կարող լուռ մնալ»,- նշել է եվրապատգամավորը՝ հավելելով, որ Ադրբեջանի կառավարությանը դատապարտելը և մեկուսացնելը բարոյական և քաղաքական պարտավորություն է:

«Սա այլևս սառեցված հակամարտություն չէ, սա շատ լուրջ խնդիր է տարածաշրջանային խաղաղության համար, որի պատասխանատվությունը պարոն Ալիևի կոռումպացված կառավարության վրա է: Ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի կառավարության և խաղաղությանն ուղղված նրա բոլոր ջանքերին»,- ամփոփել է Ժորդի Սեբաստիան:

«artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը