Լրահոս

12.10.2010 16:57


Սոցինտերնի ղեկավար. «Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ փաստաթուղթ կընդունվի»

Ինչպես հաղորդում «AZE.az»-ը, Բաքվում կայացած Սոցինտերնի նիստից հետո անցկացվող մամլո ասուլիսի ժամանակ  Սոցինտերնի ղեկավար Լուիս Այալան ասել է, թե որպես Բաքվում և Երևանում կայացած հանդիպումների արդյունք՝ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին փաստաթուղթ կընդունվի։

Ըստ նրա՝ Սոցինտերնը կարող է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական գործիչների միջև երկխոսություն սկսելու հարցում ներդրում ուենալ։ Լուիս Այալայի կարծիքով՝ որպես օրինակ կարելի վերցնել Սոցինտերնի դերը Իսրայելի և Պաղեստինի ղեկավարների երկխոսության մեջ։

Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին փաստաթուղթը կընդունվի Փարիզում նոյեմբերին։

 

Այս խորագրի վերջին նյութերը