Լրահոս

02.04.2016 10:45


Հակառակորդի հրթիռահրետակոծության հետևանքով 12–ամյա տղա է սպանվել (լրացված)

Հակառակորդի հրթիռահրետակոծության հետևանքով 12–ամյա տղա է սպանվել (լրացված)

Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների՝ ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

...

Հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորված 15-ամյա Գեւորգ Գրիգորյանի եւ 16-ամյա Վարդան Անդրեասյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին«NEWS.am»-ըտեղեկացավ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնից: Երեխաները գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում. նրանց վիճակը կայուն ծանր է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը