Լրահոս

02.04.2016 09:35


Արծրուն Հովհաննիսյան. «Երկու կողմից էլ զոհեր կան»

Արծրուն Հովհաննիսյան. «Երկու կողմից էլ զոհեր կան»

Մարտական գործողություններում նախաձեռնությունը հայկական զինուժի ձեռքում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահի դրությամբ՝ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել եւ որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդն ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ, ինչպես նաեւ տեխնիկայի, այդ թվում ուղղաթիռի: Մարտական գործողություններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ հայկական զինուժն ադրբեջանական ուղղաթիռ է խոցել։ Այս գիշեր Ադրբեջանի զինուժը դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների. շփման գծի ողջ երկայնքով թեժ բախումներ են ընթանում։ Այլ զինատեսակներից բացի՝ թշնամին կիրառում է հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը