Լրահոս

12.10.2010 16:06


Լևոն Զուրաբյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը շատ լուրջ ասելիք ունի»

Լևոն Զուրաբյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը շատ լուրջ ասելիք ունի»

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողներին փոխանցել է, թե հոկտեմբերի 15-ին հրավիրված հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լուրջ ասելիք ունի։

-Կարծում եմ, որ մեր ժողովրդին շատ հետաքրքիր կլինի նրա ելույթը Հայաստանում տիրող կոռուպցիայի մասին,-ասել է Լ. Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ ս/թ սեպտեմբերի 17-ին հրավիրված հանրահավաքին ընդառաջ նույնպես ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը լինելու է շատ անակնկալ՝ լուրջ ու նոր շեշտադրումներով:

Այսօր հրավիրված ասուլիսում ՀԱԿ համակարգողն ասել է, թե հոկտեմբերի 19-ին ևս միջոցառումների շարք կանցկացնեն, կլինի և՛ հանրահավաք, և՛ երթ, բայց կլինեն նաև հետաքրքիր մանրամասներ, որոնց մասին իրենք կհայտարարեն հոկտեմբերի 15-ի հանրահավաքի ժամանակ։

-Իրավիճակը մոտ է աղետալի դառնալուն։ Եվ ՀԱԿ անունից ես ուղղակի կոչ եմ անում ամբողջ մեր հասարակությանը, ժողովրդին՝ ոտքի կանգնել, դուրս գալ այս ռեժիմի դեմ։ Ինչքան էլ որ նա ստոր միջոցներ չի կիրառում մարդկանց ահաբեկելու, վախեցնելու, ապատեղեկացնելու ուղղությամբ, այնուամենայնիվ մեր բոլորիս քաղաքացիական պարտքն է ոտքի կանգնել և վերջ տալ այս ռեժիմի հանցագործություններին,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը