Կարծիք

01.04.2016 14:40


Արդյոք Սերժ Սարգսյանը հրահանգելո՞ւ է ձերբակալել Սաշիկ Սարգսյանին

Արդյոք Սերժ Սարգսյանը հրահանգելո՞ւ է ձերբակալել Սաշիկ Սարգսյանին

Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձն իր հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներից մեկով տեղեկություն է տարածել, ըստ որի՝ նրան շատ է զայրացրել Գագիկ Խաչատրյանի հետ կապված «անսպասելիորեն» ի հայտ եկած կոռուպցիոն սկանդալը, և նա խիստ հայտարարություն է արել՝ նշելով, որ Հայաստանում ոչ մեկի փեսան, եղբայրը կամ այլ բարեկամ իրավունք չունեն կոռուպցիայով զբաղվել: Սա ցինիզմի Էվերեսթն է. նույնիսկ Գեբելսն այս լուրից հետո պետք է դասընթացներ անցնի Սերժ Սարգսյանի մոտ: Սակայն սա մի կողմ թողնելով՝ ուզում եմ մեկ հարցադրում անել. ըստ օդում կախված լուրերի՝ Հայաստանում թիվ մեկ կոռուպցիոները Սերժ Սարգսյանի փեսան ու եղբայրն են, և նա իրենց միջև է «բաժանել» երկրի տնտեսությունը:

Սակայն հանրությանն ավելի է հայտնի են Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի «սխրագործությունները», և մեր երկրում առաջին դասարանի երեխայից սկսած մինչև պետական բյուրոկրատիայի վերջին ներկայացուցիչ տեղյակ են Սաշիկի սիրելի «50/50» ֆորմատով «համագործակցության» մասին: Եվ այսպես, հարց՝ ե՞րբ է Սերժ Սարգսյանը Սաշիկին ձերբակալելու հրահանգ տալու, չէ՞ որ նա հարստանում է կոռուպցիայի միջոցով: Լավ, միգուցե հարցս վերաձևակերպեմ՝ արդյոք Սերժ Սարգսյանը հրահանգելո՞ւ է ձերբակալել Սաշիկ Սարգսյանին:

Հ.Գ. Թող Սերժ Սարգսյանը ժամանակից առաջ չընկնի ու մամուլի միջոցների շնորհիվ հասարակությանը տեղյակ չպահի իր մտերիմ բարեկամների կոռուպցիոն գործունեության մասին, քանզի 2018-ի փետրվարից հետո այսօրվա իշխանության ներկայացուցիչների մի ստվար զանգված դա կանի նրա փոխարեն:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը