Աշխարհ

01.04.2016 10:45


Էրդողանն ու Օբաման, այնուամենայնիվ, հանդիպել են

Էրդողանն ու Օբաման, այնուամենայնիվ, հանդիպել են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Վաշինգտոնում, այնուամենայնիվ, հաջողվել է հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ «Լայֆնյուզի» փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են անվտանգության, ներգաղթի և ահաբեկչության դեմ պայքարի հարցեր։

Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակում Սպիտակ տանը պաշտոնական ճաշից հետո տեղի ունեցած հանդիպումը մոտ 50 րոպե է տևել։

Օբաման ցավակցել է Էրդողանին Դիարբեքիրում տեղի ունեցած վերջին ահաբեկչության առնչությամբ և խոստացել աջակցել Թուրքիային ԻԼԻՊ–ի դեմ պայքարում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Օբաման հրաժարվել էր առանձնազրույց ունենալ Էրդողանի հետ՝ հայտարարելով, որ ժամանակ չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը