Կարծիք

31.03.2016 13:05


Ալմազբեկ Ատամբաևն ամպագոռգոռ հայտարարություններ չի անում

Ալմազբեկ Ատամբաևն ամպագոռգոռ հայտարարություններ չի անում

Սերժ Սարգսյան. «Բնականաբար, սրան զուգահեռ՝ մենք հետևողական քայլեր ենք կատարում տնտեսական ոլորտում: Այստեղ մեզ համար զարգացման մոդել են հանդիսանում ազատ շուկայական սկզբունքներով գործող տնտեսությունները»:

Համաշխարհային բանկ. «Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում: Մենաշնորհներին է պատկանում Հայաստանի տնտեսության մոտ 20%-ը (ինչն ամենաբարձր ցուցանիշն է հիշատակված երկրների շարքում), իսկ օլիգոպոլիաների հետ (երբ գերիշխում են 2-3 խաղացողներ)՝ մոնոպոլիաները վերահսկում են Հայաստանի տնտեսության գրեթե 2/3-րդը»:

Նույնիսկ Ղրղզստանն ավելի ազատ շուկայական տնտեսություն ունի, քան Հայաստանը, բայց Ալմազբեկ Ատամբաևը սենց ամպագոռգոռ հայտարարություններ չի անում:

Արմեն Գրիգորյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը