Ա. Մարտիրոսյան. «Իշխանությունները փորձում են շատ սահուն վերարտադրության մեխանիզմ ստեղծել»
Հայաստանում ամբողջ թափով ընթանում է իշխանությունների «մաստերպլանի» կյանքի կոչումը, այն է՝ առանց ընդդիմության քաղաքական դաշտ, Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացում և Հայաստանը ֆեոդալական կարգավիճակից արդեն երևի ցեղախմբային կարգավիճակի տանելը: Այսօր, ներքաղական վերջին զարգացումների մասին խոսելիս, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ընտրական օրենսգրքի քննարկումների մասով նա նշել է, որ «Ժառանգությունը» չի մասնակցի այդ քննարկումներին, քանի որ Ընտրական օրենսգիրքը ոչ լեգիտիմ իշխանությունն է ներկայացնում:
-Այս իշխանությունը ոչ միայն նախագահական և խորհրդարանական ընտրություններն է կեղծել, այլ ուղղակի խայտառակ ձևով սահմանադրական հանրաքվեն կեղծեց: Իսկ սահմանադրական հանրաքվեն միտված էր Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելուն և ադրբեջանական սցենարը կյանքի կոչելուն:
Ըստ Մարտիրոսյանի՝ «Ժառանգության»՝ քննարկմանը չմասնակցելու մյուս պատճառն այն է, որ իշխանությունները բոլոր առաջարկներն ունեին, որպեսզի նորմալ օրենսգիրք գրեին, բայց ակնհայտ է՝ իշխանություններն ի սկզբանե մտադիր չեն եղել նորմալ Ընտրական օրենսգիրք կազմել: Նրա կարծիքով իշխանություններն ընտրական տեխնոլոգիաներով փորձում են շատ սահուն վերարտադրության մեխանիզմ ստեղծել:
-Հրավերը ստանալուց հետո քննարկել ենք և այն եզրակացությանն ենք հանգել, որ մեր մասնակցությունը ճիշտ չէ և անհրաժեշտ չէ: Մենք կարծում ենք, որ առավել նպաստավոր ուղին համընդհանուր փողոցային պայքարով ճնշումն է, որը կարող է այս պարագայում արդյունք տալ: Իշխանությունները ոչ մեկ անգամ են ցույց տվել, որ իրենք միայն փողոցային պայքարի պարագայում են քայլեր ձեռնարկում:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծի 4+4+4 ձևաչափին՝ նա նշել է, որ իր համար պարզ չէր երեկվա քննարկումը։

«Vesti.am»