Քաղաքական

31.03.2016 11:40


Պետդեպ. «ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի Հելսինկյան սկզբունքների հիմա վրա»

Պետդեպ. «ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի Հելսինկյան սկզբունքների հիմա վրա»

Օրեր առաջ Հ1-ի Առաջին լրատվական ծառայությունն ԱՄՆ պետքարտուղարությանը հարց էր ուղղել՝ կապված Ադրբեջանի նախագահի կողմից համանախագահներին սադրիչ անվանելու հետ։ Ի պատասխան՝ Պետդեպի մամլո ծառայությունից հաղորդել են.

«Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ը խորապես ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացին։ ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցության ավելի լայն շրջանակի դեպքում՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման վրա»։

Այս խորագրի վերջին նյութերը