Աշխարհ

31.03.2016 09:55


Պենտագոնը զինվորներ ու ռազմական տեխնիկա կտեղակայի ՌԴ սահմանի երկայնքով

Պենտագոնը զինվորներ ու ռազմական տեխնիկա կտեղակայի ՌԴ սահմանի երկայնքով

Ռուսաստանի արևմտյան սահմանի երկայնքով մոտ ժամանակներս զորամասեր կհայտնվեն, որոնք մշտապես մարտական պատրաստվածության վիճակում կլինե։ Այնտեղ ԱՄՆ Պենտագոնը մտադիր է զորքեր ու ծանր հրետանի տեղակայել։ Նման հայտարարություն է արել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը։

«ԱՄՆ–ն ուժեղ և հավասարակշռված մոտեցում կցուցադրի ՆԱՏՕ–ի իր դաշնակիցներին աջակցելու և Արևելյան Եվրոպայում ու այլ վայրերում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունից պաշտպանելու հարցերում»,–հայտարարել է գեներալը։

«Lifenews»–ի փոխանցմամբ՝ դա նշանակում է, որ արդեն մյուս տարվա փետրվարին ՌԴ հետ սահմանակից 6 երկրում կտեղակայվեն մոտ 4500 ամերիկացի զինվորական, 250 տանկ, «Bradley» զրահապատ մարտական մեքենաներ հետևազորի համար, ինքնագնաց հաուբիցներ և այլ տեխնիկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը