Քաղաքական

30.03.2016 18:20


ԱԺ–ում կայացան ԸՕ նախագծի բանակցությունները (տեսանյութ)

ԱԺ–ում կայացան ԸՕ նախագծի բանակցությունները (տեսանյութ)

Ազգային ժողովում կայացան Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումները։

Ի դեպ, 4+4+4 ձևաչափով բանակցությունները, որը ենթադրում էր իշխանությունից, իշխանական կոալիցիայի մաս չկազմող ԱԺ մյուս խմբակցություններից և քաղաքացիական հասարակությունից չորսական ներկայացուցիչների մասնակցություն, վերածվել է 6+3+4–ի:

Իշխանությունից ներկայացել էին վեց հոգի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը:

Իշխանական կոալիցիայի մաս չկազմող ԱԺ մյուս խմբակցություններից ներկա էին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը. «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը չէր ներկայացել:

Քաղաքացիական հասարակությունից ներկայացել էին Տիգրան Եգորյանը, Դանիել Իոաննիսյանը, Արտակ Զեյնալյանը, Սոնա Այվազյանը:

Այնուհետև որոշում է կայացվել քննարկումն իրականացնել առանց լրատվամիջոցների:

Բանակցություններն ավելի քան 3 ժամ են տևել։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտնել է, որ նույն ձևաչափով հաջորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 1-ին՝ ժամը 17:30-18:00-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը