ՌԴ–ում բանակում ծառայել ցանկացողների թիվը գերազանցել է գարնանային զորակոչով նախատեսվածը
Ուշագրավ իրավիճակ է գրանցվել Ռուսաստանում: «Известия» թերթի փոխանցմամբ՝ եթե անցած տարիներին զորակոչիկները փորձում էին ազատվել ծառայությունից, ապա այժմ ծառայությունից խուսափողների թիվը զգալիորեն կրճատվել է: Ավելին՝ բանակ գնալ ցանկացողների թիվը գերազանցել է գարնան զորակոչով նախատեսվածը:
Այսպես, օրինակ, եթե անցած տարիներին ծառայությունից խուսափողների թիվը հաշվառվում էր մի քանի հարյուր հազարներով, ապա 2016թ. բանակում ծառայել ցանկացողների թիվը 30-40 հազարով ավելի մեծ է այն թվից, որը կարող է ընդունել բանակը մեկ զորակոչի ժամանակ:
ՌԴ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսանդր Կանշինը պարզաբանել է ստեղծված իրավիճակը:
«Ժամկետային ծառայությունն ավելի գրավիչ է դարձել երկու պատճառով՝ մի կողմից աճել է բանակի հեղինակությունը, իսկ մյուս կողմից էլ ծառայելն է ավելի ապահով դարձել: Բացի այդ, նրանց, ովքեր չեն ծառայել, օրենքն արգելելու է պետական պաշտոններ զբաղեցրել», - ասել է Կանշինը:

7or.am