Աշխարհ

30.03.2016 18:15


«Egypt Air»-ի ինքնաթիռն առևանգողը պատմել է՝ ինչն է իրեն դրդել նման քայլի

«Egypt Air»-ի ինքնաթիռն առևանգողը պատմել է՝ ինչն է իրեն դրդել նման քայլի

«Egypt Air» ավիաընկերության «Airbus A320» ինքնաթիռն առևանգած Սեյֆ Ադ–դին Մուսթաֆան պատմել է իր արածի դրդապատճառների մասին: Այս մասին տեղեկացնում է «Cyprus Mail»-ը:

«Եթե ինչ-որ մեկը 24 տարի չի տեսել իր ընտանիքին, ցանկանում է տեսնել իր կնոջն ու երեխաներին, իսկ Եգիպտոսի իշխանությունները նրան թույլ չեն տալիս, ի՞նչ պետք է անի նա», - հայտարարել է Մուսթաֆան:

Ըստ աղբյուրի՝ Կիպրոսում ապրում են տղամարդու նախկին կինն ու երեք երեխան:

Հիշեցնենք՝ Մուսթաֆան ավելի քան 7 ժամ պահել էր Ալեքսանդրիայից Կիպրոս MS181 չվերթն իրականացնող А320 ինքնաթիռը՝ 81 ուղևորով՝ սպառնալով պայթեցնել իրեն, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նա մահապարտի գոտի չի կրում։ Մուսթաֆան ինքնակամ հանձնվել է իշխանություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը