Աշխարհ

30.03.2016 16:30


Շենգենը կբացվի Թուրքիայի համար հուլիսի 1-ից ոչ ուշ. Թուրքիայի ԱԳՆ

Շենգենը կբացվի Թուրքիայի համար հուլիսի 1-ից ոչ ուշ. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի քաղաքացիները հուլիսի մեկից առանց մուտքի վիզայի ձևակերպման կարող են մուտք գործել Շենգենյան գոտի: Այս մասին «Համեր Թյուրք» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ նախարարի տեղակալ Նաջի Կորուն:

«Ամենաուշը հուլիսի մեկին 26 եվրոպական երկիր իր դռները կբացի մեր քաղաքացիների առաջ, և ուղևորությունները կլինեն առանց վիզայի, - ասել է նա: - Թուրքիայի քաղաքացիները կկարողանան գտնվել Շենգենյան գոտում 90 օր՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամկետի ընթացքում»:

Համաձայն դիվանագետի՝ ԵՄ բոլոր 72 պայմանները՝ անվիզա ռեժիմի անցնելու համար, պետք է կատարվեն մինչ մայիսի 4-ը:

«Վերջին 10 օրվա ընթացքում մենք քաղաքացիների անձնական տվյալների պահպանման մասին օրենք ենք ընդունել, որի շնորհիվ մենք միանգամից սկսեցինք համապատասխանել հինգ կամ վեց չափորոշիչների», - ասել է նա:

Թուրքիան դեռ պետք է 30 պահանջ կատարի: Մայիսի 4-ին, ինչպես սպասվում է, Եվրախորհուրդը վերջնական հաշվետություն կներկայացնի Թուրքիայի կողմից պահանջների բավարարման վերաբերյալ: Եթե այնտեղ նշվի, որ Անկարան կատարել է պահանջները, իսկ Եվրախորհուրդը հավանություն տա փաստաթղթին, ապա ԵՄ և Թուրքիայի միջև կսկսվի շենգենյան վիզաներից հրաժարվելու գործընթացը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը