«Daily Mirror»-ը հոդված է հրապարակել, որը նվիրված է «ռուս Ռեմբոյին»՝ 25-ամյա հատուկջոկատային Ալեքսանդր Պրոկոպենկոյին, ով, պատերազմելով Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, զոհվել է՝ իր հետ տանելով տասնյակ ահաբեկիչների:
«Անվախ սպան հնագույն սիրիական Փալմիրա քաղաքի շրջանում զբաղվում էր ավիացիայի հարվածներն ուղղորդելով: Հենց այնտեղ էլ նրան շրջապատել են ահաբեկիչները: Չպատրաստվելով մահանալ առանց պայքարի՝ նա հանձնարարել է հրամանատարներին արձակել ռումբերն այնտեղ, որտեղ ինքն է գտնվում, և պայթյունի արդյունքում ինքն էլ զոհվել», - գրում է պարբերականը:
Պարզվել է, որ Ռուսաստանում նրան սպասում էր հղի կինը, ով, ինչպես գրում է աղբյուրը, տեղյակ չէր այն մասին, որ ամուսինը ծառայում է Սիրիայում:
Պարբերականի փոխանցմամբ՝ զույգն ամուսնացել է 1.5 տարիառաջ։Հատուկջոկատայինը խոստովանել էր, որ իր բոլոր երազանքներն իրականացել են՝ ծառայում է սիրած հայրենիքին և «աշխարհի ամենալավ կինն» ունի:
«Daily Mirror». «Սիրիայում զոհված «ռուս Ռեմբոյին» տանը հղի կինն էր սպասում»
«Daily Mirror»-ը հոդված է հրապարակել, որը նվիրված է «ռուս Ռեմբոյին»՝ 25-ամյա հատուկջոկատային Ալեքսանդր Պրոկոպենկոյին, ով, պատերազմելով Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, զոհվել է՝ իր հետ տանելով տասնյակ ահաբեկիչների:
«Անվախ սպան հնագույն սիրիական Փալմիրա քաղաքի շրջանում զբաղվում էր ավիացիայի հարվածներն ուղղորդելով: Հենց այնտեղ էլ նրան շրջապատել են ահաբեկիչները: Չպատրաստվելով մահանալ առանց պայքարի՝ նա հանձնարարել է հրամանատարներին արձակել ռումբերն այնտեղ, որտեղ ինքն է գտնվում, և պայթյունի արդյունքում ինքն էլ զոհվել», - գրում է պարբերականը:
Պարզվել է, որ Ռուսաստանում նրան սպասում էր հղի կինը, ով, ինչպես գրում է աղբյուրը, տեղյակ չէր այն մասին, որ ամուսինը ծառայում է Սիրիայում:
Պարբերականի փոխանցմամբ՝ զույգն ամուսնացել է 1.5 տարի առաջ։ Հատուկջոկատայինը խոստովանել էր, որ իր բոլոր երազանքներն իրականացել են՝ ծառայում է սիրած հայրենիքին և «աշխարհի ամենալավ կինն» ունի:
7or.am