Հանցավոր խումբը մտադիր էր պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը (տեսանյութ)
Նոյեմբերին ձերբակալված հանցավոր խմբի կազմում շրջանառվել են Սերժ Սարգսյանի անձնական ինքնաթիռը պայթեցնելու մասին մտքեր, ու նույնիսկ իրականացվել որոշակի գործողություններ: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ազգային անվտանգության ծառայության քննչական ծառայության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
-Այդ առումով վերջնական ծրագիր, պայմանավորվածություններ, գործողություններ խմբի կազմակերպիչ Արթուր Վարդանյանի կողմից չեն նախաձեռնվել: Քննարկման փուլում է եղել նախագահի ինքնաթիռը դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մեկնելու ժամանակ պայթեցնելը: Ընդ որում, քննարկվել է նաև այն վայրը, որտեղ հնարավոր կլինի իրականացնել գործողությունը– նշել է նա:
Ավելի մանրամասն չնշելով, թե կոնկրետ որ տեղանքի մասին է խոսքը՝ Համբարձումյանն ասել է, որ խոսքը «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքի մասին է: ԱԱԾ աշխատակիցներն ուսումնասիրել են այդ տարածքները:
-Մեր գնահատմամբ՝ ինքնաթիռի պայթյունը ֆիզիկապես հնարավոր էր իրականացնել, քանի որ վայրէջք կատարելիս և թռչելիս ինքնաթիռը բավականին ցածր գոտում է գտնվում և հասանելի է: Սակայն խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից այդ առումով որոշում կայացված չի եղել. այն ընդամենը գտնվել է քննարկման փուլում,-հավելել է ԱԱԾ ներկայացուցիչը:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ խումբը ֆինանսավորվել է մոտ 65 հազար ԱՄՆ դոլարով: Ֆինանսավորումը տրամադրողը ևս գործով մեղադրյալ է:
-Մեղադրյալը բնակվում է ՀՀ-ում, գործունեություն է ծավալում այստեղ. ավելի տեղեկատվություն չեմ ցանկանում հաղորդել-ընգծել է Համբարձումյանը:

Աղբյուրը՝ «vesti.am»
Տեսանյութն՝ «azatutyun.am»–ի