54 կոնգրեսական Օբամային կոչ է արել ճնշում գործադրել Ալիևի վրա
Ինչպես արդեն հայտնի է, վաղը՝ մարտի 31–ին, ԱՄՆ–ում մեկնարկում է Միջուկային անվտանգության հարցով գագաթաժողովը, որին մասնակցում է ավելի քան 50 պետություն։ Հրավիրվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
ԱՄՆ հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ՝ ավելի քան 50 կոնգրեսական միացել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավարներին՝ կոչ անելով նախագահ Բարաք Օբամային օգտագործել այդ այցը՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում Ռոյսի եւ Էնգելսի առաջարկների իրականացումն արգելափակելը դադարեցնելու համար։
Կոնգրեսի նախագահ Էդ Ռոյսի եւ կոնգրեսական Բրեդ Շերմանն իրենց նամակում կոչ են անում խաղաղության հաստատման համար երեք հիմնական կետեր իրականացնել՝ ստանալ կողմերի համաձայնությունը շփման գծից դիպուկահարներին, ծանր զինատեսակները եւ նոր սպառազինությունները հետ քաշելու հարցում, ԵԱՀԿ մշտադիտարկող խմբեր տեղակայել, որոնք պետք է հետաքննեն եւ պարզեն, թե ով է շփման գծում հրադադարի խախտման հեղինակը, ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդներ տեղակայել շփման գծում, որպեսզի ավելի լավ վերահսկվի հրադադարի պահպանման ռեժիմը։