ԱԺ–ում այսօր կմեկնարկեն ԸՕ-ի շուրջ 4+4+4 ձևաչափով բանակցությունները
Այսօր՝ ժամը 17.30-ին, Ազգային ժողովի314 սենյակում կսկսվեն Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումները՝ 4+4+4 ձևաչափով՝ չորսական ներկայացուցիչներ իշխանությունից, իշխանական կոալիցիայի մաս չկազմող ԱԺ մյուս խմբակցություններից և քաղաքացիական հասարակությունից։
Քաղաքացիական հասարակությունն իր պատվիրակների անունները հրապարակել է անցած շաբաթ՝ Սոնա Այվազյան («Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»), Լևոն Բարսեղյան (Գյումրիի «Ասպարեզ» ակումբ), Տիգրան Եգորյան («Իրավունքի Եվրոպա միավորում»), Արտակ Զեյնալյան («Իրավունքի գերակայություն»)։
Իշխանության անունից, ինչպես հայտնել է Հովհաննես Սահակյանը, բանակցելու են ինքը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Որպես փորձագետ՝ հրավիրել են նաև սահմանադրագետ Վարդան Պողոսյանին: Հանրապետականները տեղյակ են պահել նաև Դաշնակցության գործընկերին, ովքեր ցանկության դեպքում կարող են մասնակցել:
Քննարկմանը ներկայացուցիչներ կլինեն Հայ Ազգային Կոնգրես, ՕԵԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցություններից։ Խորհրդարանական չորս խմբակցություններից երեքը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Օրինաց երկիրը», որոշել են իրենց պատվիրակներին՝ համապատասխանաբար Լևոն Զուրաբյան, Լյովա Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան:«Ժառանգությունը» սպասում է պաշտոնական հրավերի:
ԱԺ–ում այսօր կմեկնարկեն ԸՕ-ի շուրջ 4+4+4 ձևաչափով բանակցությունները
Այսօր՝ ժամը 17.30-ին, Ազգային ժողովի 314 սենյակում կսկսվեն Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումները՝ 4+4+4 ձևաչափով՝ չորսական ներկայացուցիչներ իշխանությունից, իշխանական կոալիցիայի մաս չկազմող ԱԺ մյուս խմբակցություններից և քաղաքացիական հասարակությունից։
Քաղաքացիական հասարակությունն իր պատվիրակների անունները հրապարակել է անցած շաբաթ՝ Սոնա Այվազյան («Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»), Լևոն Բարսեղյան (Գյումրիի «Ասպարեզ» ակումբ), Տիգրան Եգորյան («Իրավունքի Եվրոպա միավորում»), Արտակ Զեյնալյան («Իրավունքի գերակայություն»)։
Իշխանության անունից, ինչպես հայտնել է Հովհաննես Սահակյանը, բանակցելու են ինքը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Որպես փորձագետ՝ հրավիրել են նաև սահմանադրագետ Վարդան Պողոսյանին: Հանրապետականները տեղյակ են պահել նաև Դաշնակցության գործընկերին, ովքեր ցանկության դեպքում կարող են մասնակցել:
Քննարկմանը ներկայացուցիչներ կլինեն Հայ Ազգային Կոնգրես, ՕԵԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցություններից։ Խորհրդարանական չորս խմբակցություններից երեքը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Օրինաց երկիրը», որոշել են իրենց պատվիրակներին՝ համապատասխանաբար Լևոն Զուրաբյան, Լյովա Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան: «Ժառանգությունը» սպասում է պաշտոնական հրավերի:
7or.am