Դ. Ադբաշյան. «Նրանք, ովքեր ոչնչացրել են ավիացիան, համարվում են հանցագործներ»
Երկիրը, որը չունի իր ավիացիան, չի կարող համարվել անկախ պետություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Ադբաշյանը:
-90-ականների սկզբին մենք ունեինք տասնյակ սեփական ինքնաթիռներ, մոտ 60 սեփական հայ օդաչու: Ո՞ւր են հիմա այս հայ օդաչուները: Ամբողջ աշխարհով մեկ թռչում են: Որոշների բախտը բերել է. թռչում են «Aeroflot» ընկերությունում, ռուսական «S7» ավիաընկերությունում: Մյուսները՝ Ղազախստանում, Աֆրիկայում և այլ երկրներում,-ասել է նա:
Ըստ Աթբաշյանի՝ մենք աշխարհի միակ երկիրն ենք, որը չունի հայրենական ավիացիա և օդային օրենսգիրք:
-Եթե մեր Սահմանադրությունում նշված է, որ մենք համարվում ենք անկախ պետություն, իսկ ավիացիա չկա, ուրեմն նրանք, ովքեր ոչնչացրել են ավիացիան, համարվում են հանցագործներ: Նրանք խախտել են Սահմանադրությունը և պետք է պատժվեն:
«Vesti.am»-ի հարցին՝ ովքե՞ր են ոչնչացրել մեր ավիացիան, Ադբաշյանը պատասխանել է.
-Դուք ինձանից լավ գիտեք:
Դիտարկմանը, թե դա հատուկ նպատակո՞վ է արվել, Հանրային խորհրդի ավիացիոն ենթահանձնաժողովի նախագահն ասել է.
-Հարցեր կան, որ ես չեմ հասկանում: Մարդիկ կան, որ ծնվել են ինչ-որ բան ստեղծելու, իսկ կան մարդիկ, ովքեր ծնվել են այդ արվածը վաճառելու և հարստանալու համար:

«Vesti.am»