«The National Interest». «ԱՄՆ բանակը սարսափելիորեն թույլ է»
ԱՄՆ բանակը սարսափելու աստիճանի թույլ է ու ոչ կոմպետենտ: «The National Interest»-ում հրապարակված հոդվածի հեղինակների կարծիքով բանակը չի հասնում իր մրցակիցների մակարդակին և պատրաստ չէ նրանց հետ պոտենցիալ առճակատման:
Ըստ հոդվածագրի՝ հավանականությունը, որ մոտակա ժամանակներս իրավիճակը կտրուկ կփոփոխվի, չափազանց փոքր է: Մասնագետների կարծիքով խնդիրն այն է, որ զինվորների պատրաստմանը քիչ ժամանակ է հատկացվում, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում ԱՄՆ-ում, քանի որ իրական ռազմական հակամարտության պարագայում զորքերը պարզապես չեն հասցնի մոբիլիզացվել նշված ժամկետի սահմաններում, կամ էլ հրամանատարությունը ստիպված կլինի ուղարկել չպատրաստված զինվորների:
Հոդվածի հեղինակները պնդում են, որ մարտունակության վրա բացասական ազդեցություն են թողել բյուջետային սահմանափակումների տարիները և վերջին 20 տարվա ընթացքում տարածաշրջանային տարբեր հակամարտություններին զորքերի ներգրավվածությունը:

7or.am