Ալյասկայում ավելի քան 40 ավիաչվերթ է չեղարկվել հրաբխի ժայթքման պատճառով
Մի քանի տասնյակ ավիաչվերթ է հետաձգվել ԱՄՆ Ալյասկա նահանգում այն բանից հետո, երբ Ալեուտյան կղզիներում գտնվող Պավլովա հրաբուխը մոխրի շիթ է արձակել ծովի մակարդակից մոտ 6 հազ մ բարձրությամբ։
ТАСС–ի փոխանցմամբ՝ «Alaska Airlines» ավիաընկերությունը հայտարարել է ավելի քան 40 թռիչքի չեղարկման մասին։ Եվս մի քանի տեղական ավիագիծ էլ է դադարեցրել իր թռիչքները, քանի դեռ ստեղծված իրավիճակը չի բարելավվել։ Բնական տարերքի պատճառով իր ծրագրերը ստիպված է եղել հետաձգել մոտ 4 հազ ուղևոր։
Ալյասկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Պավլովան, սկսել է ժայթքել դեռ մարտի 27–ից։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունն ավիացիայի համար վտանգավորության բարձրագույն՝ կարմիր մակարդակ է հայտարարել։
Նշվում է, որ ուժեղ քամիների պատճառով մոխրի ալիքները տարածվել են 650 կմ դեպի թերակղզու խորքերը։
Ալյասկա թերակղզու հարավային ծայրամասում գտնվող Պավլովան ստրատոհրաբուխ է՝ մոտ 7 կմ տրամագծով և 2519 մ բարձրությամբ։

7or.am