Աշխարհ

28.03.2016 19:30


Դմիտրի Պեսկովի կարմիր շալվարը նորից ուշադրության կենտրոնում է (լուսանկար)

Դմիտրի Պեսկովի կարմիր շալվարը նորից ուշադրության կենտրոնում է (լուսանկար)

ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտնի կարմիր շալվարը և ուգերը կրկին դարձել են քննարկման թեմա:

Այս անգամ լուսանկարն «Ինսթագրամի» իր էջում հրապարակել է Պեսկովի կինը` Տատյանա Նավկան։

«Դստեր հետ՝ սքանչելի շալվարով», - մեկնաբանել է նկարը Նավկան` ակնարկելով «Լենինգրադ» խմբի հայտնի «Էքսպոնատ» երգը:

Նավկայի հետևողները միանգամից արձագանքել են նկարին:

«Նորաձևության նոր թրենդ», - գրել է «rukavitsyna_lara» օգտատերը:

«Ես այլևս չեմ ամաչում և հանգստյան օրերին կրում եմ սպորտային շալվար և ուգեր», - մեկնաբանել է նկարը « i.gonchar »-ը:

«Արա այն, ինչ ուզում ես, հասարակությունը, միևնույն է, դատապարտելու է քեզ։ Շալվարը սուպեր է, բայց դա՞ է խնդիրը: Կյանքում շալվարից ավելի կարևոր բաներ կան», - պաշտպանել է Պեսկովին «irinaopalinskaya»-ն:

«Իսկ որտե՞ղ է ժամացույցը», - գրել է «mobbitlora»` հիշեցնելով Պեսկովի շուրջ առաջացած սկանդալի մասին` կապված Նավկայի կողմից նվիրված թանկարժեք ժամացույցի հետ:

«Շալվարը նո՞ւյնպես Նավկան է վաստակել», - մեկնաբանել է «robertsoloviov»-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը