Իսրայելը խնդրում է իր քաղաքացիներին հեռանալ Թուրքիայից
Իսրայելի իշխանությունները խնդրում են իրենց համաքաղաքացիներին հեռանալ Թուրքիայի տարածքից ԻԼԻՊ–ի զինյալների կողմից հնարավոր ահաբեկչական գորների պատճառով։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։
Ահաբեկչության դեմ պայքարի իսրայելական բյուրոն այսօր՝ մարտի 28–ին, վտանգավորության երկրորդ աստիճան է հայտարարել և նշել «Իսլամական պետության» և ահաբեկչական մյուս խմբավորումների գրոհայինների՝ զբոսաշրջիկների վրա հարձակվելու մեծ հավանականության մասին։
Հիշեցնենք՝ Ստամբուլում մարտի 19–ին մահապարտ ահաբեկչի իրագործած պայթյունի հետևանքով 4 մարդ էր մահացել, 36–ը՝ վիրավորվել։

7or.am