Աշխարհ

28.03.2016 12:50


Նյու Յորքի կենտրոնական այգում Դոնալդ Թրամփի անունով տապանաքար են տեղադրել (լուսանկար)

Նյու Յորքի կենտրոնական այգում Դոնալդ Թրամփի անունով տապանաքար են տեղադրել (լուսանկար)

Նյու Յորքի այգում ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի անունով և ծննդյան տարեթվով տապանաքար է հայտնվել, որի վրա, ըստ «NY Daily News»-ի, գրված է` «Ստիպի՛ր Ամերիկային նորից ատել» (Make America Hate Again):

Աղբյուրի փոխանցմամբ՝ գրառումը նման է Թրամփի` «Դարձրո՛ւ Ամերիկան նորից մեծ» կարգախոսին (Make America Great Again):

Տապանաքարի տեղադրումը մեծ արձագանք է գտել համացանցում:

«Ես կողմ եմ այդ կատակին: Դա քաղաքական երգիծանք է: Այժմ դա ազնիվ պայքար է: Տեսեք՝ ինչ է նա ասում: Օրինակ՝ Թեդ Քրուզի կնոջ մասին: Եթե նա չի հետևում իր ասածներին, ապա ինչո՞ւ ստեղծագործական մարդիկ պետք է իրենց այլ կերպ պահեն», - գրել է 27-ամյա Ռոբերտ Կոքին Բրոնքսից:

«Ես չեմ հասկանում Թրամփին, երբ նա խոսում է կանանց և ներգաղթյալների մասին: Այո՛, նրա կինը ներգաղթյալ է: Իմ կարծիքով նա պարզապես հիմար է», - գրել է մեկ այլ օգտատեր` ԱՄՆ «Au pair» ծրագրով եկած 23-ամյա Իգա Վասալովսկան Լեհաստանից:

Նշվում է, որ տապանաքարի մասին առաջին հրապարակումներից հետո այն արագորեն անհետացել է:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը