Աշխարհ

28.03.2016 12:15


ՌԴ ՌՏՈւ–ի 3 հարվածային ուղղաթիռ լքել է Հմեյմիմի ավիաբազան

ՌԴ ՌՏՈւ–ի 3 հարվածային ուղղաթիռ լքել է Հմեյմիմի ավիաբազան

Այսօր՝ մարտի 28–ին, Սիրիայի Հմեյմիմ ավիաբազան ՌԴ ՌՏՈւ–ի 3 ռազմական ուղղաթիռ է լքել։ Երկու Մի-24 և մեկ Մի-35 ուղղաթիռները տեղափոխել է Ան-124 «Ռուսլան» ռազմատրանսպորտային ինքնաթիռը։

Ուղղաթիռների հետ տուն է վերադարձել նաև թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմը։ ՌԴ մեկնող ուղղաթիռների խմբի հրամանատարը հայտնել է, որ Հմեյմիմի ավիաբազայում իրենց խնդիրն է եղել հսկել և պաշտպանել սահմանակից տարածքը, օդանավակայանից մեկնող և ժամանող օդանավերին ուղեկցելը, ինչպես նաև ռազմատրանսպորտային Մի–8 ուղղաթիռներին, որոնք մարդիկ ու տարբեր նշանակության բեռներ էին տեղափոխում։

ТАСС–ի փոխանցմամբ՝ ուղղաթիռները կհասցվեն մշտական բազավորման օդանավակայաններ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը