Սիրիայի կառավարական բանակը՝ «Անապատի բազեներ» աշխարհազորայինների ջոկատի և ՌԴ ՌՏՈւ–ի աջակցությամբ, ազատագրել է Փալմիրան ԻԼԻՊ–ի ահաբեկիչներից, որոնք նահանջել են «խալիֆաթի մայրաքաղաք» Ռաքքա։ Ներկայումս քաղաքում աշխատում են սակրավորները. զինյալներն ականապատել են հնագոււյն քաղաքի բոլոր ճանապարհներն ու տները՝ հսկայական ականի վերածելով ողջ Փալմիրան։
Սիրիական բանակին հաջողվել է փրկել հռոմեական ամֆիթատրոնը և Փալմիրայի քաղաքային ենթակառուցվածքները։
Այն բանից հետո, երբ «Անապատի բազեները» գրավել են մի քանի իշխող բարձունք, զինյալները դիմադրության անհաջող փորձից հետո ստիպված են եղել փախչել Դեյր էզ–Զորի ուղղությամբ։ Ավիացիան և հրետանին ոչնչացրել են ահաբեկիչների շարասյուները, որոնք փորձում էին միանալ իսլամականներին։
ՌԴ ՌՏՈւ–ն 1 օրում 40 թռիչք է իրականացրել Փալմիրայում՝ 117 անգամ գրոհելով ահաբեկիչների դիրքերը և ոչնչացնելով ավելի քան 80 զինյալ։
«Интерфакс»–ի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ողջունել է Փալմիրայի ազատագրումը՝ այդ հաջողությունը կարևոր ձեռքբերում անվանելով սիրիական բանակի համար։
Սիրիական ռազմական հրամանատարությունը նախատեսում է առաջիկայում ահաբեկիչներից ազատագրել նաև Ռաքքան և Դեյր էզ–Զորը։
«Անապատի բազեների» դաշտային հրամանատարը «Russia Today»–ի հետ զրույցում իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԻԼԻՊ–ի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար։
Իր հերթին ՌԴ նախագահն Ասադի հետ զրույցում հույս է հայտնել, որ միջազգային փորձագետները ձեռնամուխ կլինեն Փալմիրայի վերականգնմանը անմիջապես քաղաքի ականազերծումից հետո։Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Ասադի բանակն ազատագրել է Փալմիրան (տեսանյութ)
Սիրիայի կառավարական բանակը՝ «Անապատի բազեներ» աշխարհազորայինների ջոկատի և ՌԴ ՌՏՈւ–ի աջակցությամբ, ազատագրել է Փալմիրան ԻԼԻՊ–ի ահաբեկիչներից, որոնք նահանջել են «խալիֆաթի մայրաքաղաք» Ռաքքա։ Ներկայումս քաղաքում աշխատում են սակրավորները. զինյալներն ականապատել են հնագոււյն քաղաքի բոլոր ճանապարհներն ու տները՝ հսկայական ականի վերածելով ողջ Փալմիրան։
Սիրիական բանակին հաջողվել է փրկել հռոմեական ամֆիթատրոնը և Փալմիրայի քաղաքային ենթակառուցվածքները։
Այն բանից հետո, երբ «Անապատի բազեները» գրավել են մի քանի իշխող բարձունք, զինյալները դիմադրության անհաջող փորձից հետո ստիպված են եղել փախչել Դեյր էզ–Զորի ուղղությամբ։ Ավիացիան և հրետանին ոչնչացրել են ահաբեկիչների շարասյուները, որոնք փորձում էին միանալ իսլամականներին։
ՌԴ ՌՏՈւ–ն 1 օրում 40 թռիչք է իրականացրել Փալմիրայում՝ 117 անգամ գրոհելով ահաբեկիչների դիրքերը և ոչնչացնելով ավելի քան 80 զինյալ։
«Интерфакс»–ի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ողջունել է Փալմիրայի ազատագրումը՝ այդ հաջողությունը կարևոր ձեռքբերում անվանելով սիրիական բանակի համար։
Սիրիական ռազմական հրամանատարությունը նախատեսում է առաջիկայում ահաբեկիչներից ազատագրել նաև Ռաքքան և Դեյր էզ–Զորը։
«Անապատի բազեների» դաշտային հրամանատարը «Russia Today»–ի հետ զրույցում իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԻԼԻՊ–ի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար։
Իր հերթին ՌԴ նախագահն Ասադի հետ զրույցում հույս է հայտնել, որ միջազգային փորձագետները ձեռնամուխ կլինեն Փալմիրայի վերականգնմանը անմիջապես քաղաքի ականազերծումից հետո։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
7or.am