Հետ դեպի «սառը պատերազմ». ՆԱՏՕ–ն ուզում է Եվրոպայի երկինք վերադարձնել U-2 ինքնաթիռները (տեսանյութ)
ՆԱՏՕ–ն ուզում է Եվրոպայի երկինք վերադարձնել U-2 հետախույզ ինքնաթիռները, որոնք կհետևեն «Ռուսաստանի կողմից նկատվող ագրեսիային»։ Նման հայտարարություն է արել ԵՄ–ում դաշինքի գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ գեներալ Ֆիլիպ Բրիդլավը։
U-2 ինքնաթիռներն օգտագործվել են, այսպես կոչված, «սառը պատերազմի» ընթացքում։
Բրիդլավի խոսքով՝ Ռուսատանն ԱՄՆ–ի համար «երկարաժամկետ էքզիստենցիալ սպառնալիք» է։
«Коммерсант»–ի փոխանցմամբ՝ ՌԴ գործողություններում սպառնալիք է նկատել նաև ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։ Նա կարծում է, որ ՌԴ իրականացրած մանևրերում նաև ՆԱՏՕ–ի երկրներին ու նրա դաշնակիցներին հասցվելիք միջուկային հարվածների մոդելավորումներ կան։ Նա հիշեցրել է, որ այդպես է եղել նաև «սառը պատերազմի» ժամանակ։

7or.am