Լեսբոսի բնակիչները ցույցի են դուրս եկել ընդդեմ ԵՄ–Թուրքիա գործարքի (տեսանյութ)
Հունական Լեսբոս կղզում զանգվածային բողոքի ակցիա է կայացել ընդդեմ ԵՄ–ից ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու հարցով Թուրքիայի հետ կնքված գործարքի և այդ գործընթացին ՆԱՏՕ–ի ուժերի մասնակցության։ Ցուցարարները նավահանգստից, որտեղ ժամանում են փախստականները, երթով շարժվել են Նավագնացության նախարարության շենք։
Նրանք պահանջել են հարգել պատերազմից փրկվածներին և դադարեցնել մարդկանց առևտուրը։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը չի միջամտել բողոքի գործողություններին։
Ներկայումս Լեսբոսում 5 հազ փախստական կա, Հունաստանի մայրցամաքային մասում՝ 49 հազ։ Ըստ ԵՄ–Անկարա համաձայնագրի՝ ապօրինի ներգաղթյալները կուղարկվեն Թուրքիա, որտեղ կփոխանակվեն սիրիացի փախստականների հետ։

7or.am