Մի քանի փաստ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի մասին (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ «ELLE» ամսագիրը մի քանի փաստ է ներկայացնում ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի կյանքից, ով մոտ ապագայում կարող է ստանձնել ԱՄՆ առաջին տիկնոջ դերը:
Թրամփի երրորդ կինը՝ հայտնի սլովենական մոդել Մելանյան, որը ծնվել է սոցիալիստական Հարավսլավիայում, իր կարիերան սկսել է 16 տարեկանում: Ընդ որում՝ կարիերայի առաջին տարիներին նա նկարահանվում էր հիմնականում տղամարդկանց համար նախատեսված ամսագրերում, սակայն Թրամփի հետ ամուսնությունից հետո հրաժարվել է մերկ նկարահանումներից: Այնուամենայնիվ, 2000թ. «Sports Illustrated» ամսագրի կողմից Մելանյան ստացել է «Միսս բիկինի» կոչումը:
Լուսանկարը՝ SPORTS ILLUSTRATED–ի
Իր ապագա ամուսնու հետ մոդելը ծանոթացել է Նյու Յորքում կազմակերպված երեկույթներից մեկի ժամանակ, որտեղ Թրամփը եկել էր ընկերուհու հետ, ինչը, սակայն, չի խանգարել նրան մոտենալ Մելանյային և խնդրել նրա հեռախոսահամարը: Կինը հրաժարվել է Թրամփի հետ մտերմիկ կապեր հաստատելուց, ինչից հետո միլիարդատերն օգտագործել է իր բոլոր հնարավորությունները և ամենահայտնի ամսագրերի հետ կապերը, որպեսզի նպաստի Մելանյայի կարիերայի աճին:
Թրամփի ապագա կինը գնահատել է միլիարդատիրոջ ջանքերը, և մի քանի ամիս անց նրանց միջև բուռն սիրավեպ է սկսվել: Թրամփն այնքան սիրահարված է եղել, որ ռադիոհաղորդման ուղիղ եթերում պատմել է իր զգացմունքների մասին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ համաձայն անցկացված հարցման արդյունքների՝ եթե Դոնալդ Թրամփն ընտրվի ԱՄՆ նախագահ, Մելանյան դառնալու է պատմության մեջ ամենասեքսուալ առաջին տիկինը, որի տիտղոսը պատկանում էր Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջը՝ Կառլա Բրունիին:
Թրամփի հետ ամուսնության ժամանակ Մելանյան կրում էր 200 հազ դոլար արժողությամբ, «Dior» ապրանքանիշի զգեստ, որի քաշը մոտ 20 կգ էր, այդ իսկ պատճառով մեքենա նստելուց հարսին օգնում էին հատուկ մարդիկ: Ի դեպ, զգեստի հեղինակն աշխարհահռչակ Ջոն Գալիանոն էր: Բացի այդ, հարսի ու փեսայի տորթը պատված էր 3000 վարդով.
2010թ. Մելանյա Թրամփը հայտարարեց սեփական ոսկերչական ապրանքանիշի ստեղծման մասին: Խոսակցություններ են պտտվում, թե Թրամփն անչափ ուրախ է, որ այժմ նրա գեղեցկուհի կինը զբաղվում է իր սիրած գործով:

7or.am