Աշխարհ

26.03.2016 14:16


Բելգիայում սպանել են ԱԷԿ–ի աշխատակցին և գողացել նրա անցաթուղթը

Բելգիայում սպանել են ԱԷԿ–ի աշխատակցին և գողացել նրա անցաթուղթը

Բելգիայում սպանել են «Տիանժ» ատոմային էլեկտրակայանի անվտանգության ծառայության աշխատակցին և գողացել նրա աշխատանքային անցաթուղթը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ «Derniere heure»–ին հղումով։

«Սպանությունը տեղի է ունեցել Շառլերուա քաղաքում, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը զբոսնում էր շան հետ: Նրան սպանել են և գողացել անցաթուղթը, որն իրավունք է տալիս մուտք գործել ատոմակայանի տարածք»,–նշել է պարբերականը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկիչները մտադիր էին գրոհել բելգիական ԱԷԿ-երը, սակայն Սալահ Աբդեսլամի ձերբակալությունից հետո արագացրել են իրենց գործողությունները և պայթյուններ իրականացրել օդանավակայանում ու մետրոյում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը