Փալմիրայում ահաբեկիչները մահապարտի գոտիներով են կռվում
Սիրիական բանակը Փալմիրան ազատագրում է ոչ դյուրին պայմաններում։ Զինվորականների խնդիրը ոչ միայն քաղաքն ահաբեկիչներից հետ խլելն է, այլ նաև աշխատել որքան հնարավոր է՝ անվնաս գրավել այնտեղ գտնվող ճարտարապետական հնագույն կոթողները։ Իմանալով այդ մասին՝ ԻԼԻՊ–ի գրոհայինները միտումնավոր կերպով մահապարտի գոտիներով են կռվում, որպեսզի ծայրահեղ դեպքում իրենց պայթեցնեն պատմական օբյեկտների հետ։
«Լայֆնյուզի» թղթակցի փոխանցմամբ՝ նման պայմաններում է ընթանում Ֆահրութդին պալատի գրոհը, որտեղ մոտ 60 զինյալ է արգելափակված։
Ավելի վաղ սիրիական բանակը՝ աշխարհազորի օժանդակությամբ, գրավել էր ՆԳՆ շենքում գտնվող ահաբեկիչների շտաբ–բնակարանը։ Ազատագրված հնագույն ամրոցի վրայից էլ հանել էին ԻԼԻՊ–ի դրոշն ու այրել։

7or.am