Լրահոս

01.12.2009 19:51


Աշակերտի սպանությունը բացահայտվել է

Նոյեմբերի 29-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 61 շենքի թիվ 17 բնակարանից «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1996 թ. ծնված Սոս Մելքոնյանի դիակը՝ սուր-կտրող-ծակող գործիքից հասցված վնասվածքների հետքերով:
Նոյեմբերի 30-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել Երևանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 միջն. դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 1993 թ. ծնված Ազատ Եղոյանը և թիվ 2 վարժարանի սան, 1997 թ. ծնված Սարգիս Վ.-ն:
Պարզվել է, որ սպանությունը կատարել է Ազատ Եղոյանը:
Եղոյանը ձերբակալված է:
Սարգիս Վ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Այս խորագրի վերջին նյութերը