Աշխարհ

25.03.2016 19:00


Արքայազնի Հարրիի լուսանկարը «չափազանց հուզիչ» են անվանել

Արքայազնի Հարրիի լուսանկարը «չափազանց հուզիչ» են անվանել

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, ով պաշտոնական այցով գտնվում է Նեպալում, հուզիչ նկար է հրապարակել «Ինսթագրամի» իր էջում:

«Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ նկարն արված է Լեորանի գյուղում, որտեղ արքայազնը գիշերել է տեղացիների ընտանիքներից մեկում:

Լուսանկարը, որում Հարրին պատկերված է փոքր երեխայի հետ, լայն արձագանք է գտել համացանցում և տարբեր լրատվամիջոցներում:

Այսպես, օրինակ, «BuzzFeed»-ը գրել է.

«Եթե դուք դեռ բավականաչափ չեք սիրում կարմրամազ արքայազնին, ապա ահա նրա լուսանկարը նեպալցի երեխայի հետ, ով ամենաքնքուշ այտերն ունի, որոնք դուք երբևէ տեսել եք»:

«People»-ի կարծիքով նկարը չափազանց հուզիչ է, որպեսզի այն հնարավոր լինի բառերով նկարագրել:

«InStyle»-ն էլ գրել է, որ այն «սրտեր է հալեցնում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը