Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին։
«Ասել, թե Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները բարիդրացիական են, նշանակում է շատ քիչ բան ասել։ Այն ամենը, ինչը բնորոշում է մեր ժողովուրդներին, սերտորեն շաղկապված են։ Եվ դա պատահական չէ, քանի որ մենք կողք կողքի ապրում ենք հազարավոր տարիներ։ Սա փոխադարձ հարգանքի վրա հիմնված և ժամանակով ստուգված բարեկամություն է։ Այս հարաբերությունները շարունակում են ընդլայնվել ու խորանալ մեր երկու երկրների միջև՝ ունենալով նաև այնպիսի կապող օղակ, ինչպիսին է վիրահայությունը»,–նշել է Նալբանդյանը՝ շեշտելով, որ միևնույն աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող երկրների արտաքին գերատեսչություններին միշտ օգտակար է մտքերի փոխանակությունը միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։
Կողմերը մտքեր են փոխանակել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շուրջ։ Այդ հարցերին անդրադարձ կլինի նաև այսօր ՀՀ վարչապետի հետ Ջանելիձեի հանդիպմանը։ Խոսել են նաև ակտիվ միջխորհրդարանական համագործակցության մասին։
«Իմ վրացի գործընկերոջ հետ քննարկեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, առևտրատնտեսական, ֆինանսական, կրթական, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր: Մենք շարունակում ենք համագործակցությունը Վրաստանի հետ՝ հայկական մշակութային ժառանգության պահպանման առումով։Ես գործընկերոջս տեղեկացրեցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին։ Այս առումով կարևոր է Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափին՝ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,–ասել է ԱԳ նախարարը։
Կայացավ Նալբանդյան–Ջանելիձե հանդիպումը

ՀՀ ԱԳՆ