Ստ. Մարգարյան. «Կարծում եմ՝ միասին ճանապարհ կանցնենք Օսկանյանի հետ» (տեսանյութ)
«Երկրի հարցը» հաղորդման հյուրն էր ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը:
Կուսակցական, ներկուսակցական հարցերի, Ընտրական օրենսգրքի նախագծի և նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի ստեղծվելիք կուսակցության մասին հաղորդավար Արթուր Կիրակոսյանը զրուցել է Ստեփան Մարգարյանի հետ:
Հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է պատգամավորը ԲՀԿ-ի հետ, Ստեփան Մարգարյանը պատասխանել է. «Ես ԲՀԿ կուսակցության անդամ չեմ եղել, շատերին դա զարմացնում է, որովհետև ես բավականին ակտիվ եմ եղել այդ շրջանակներում, ես խմբակցության անդամ եմ և կմնամ խմբակցության անդամ մինչև Ազգային ժողովում լիազորությունների ավարտը: Մարդկային առումով բոլորի հետ շատ լավ հարաբերությունների ունեմ, քաղաքական առումով ես չեմ խառնվում ԲՀԿ խմբակցության և կուսակցության քաղաքական որոշումներին: Դա համաձայնեցված է»:
Անդրադառնալով Օսկանյանի կուսակցությանը՝ պատգամավորը նշել է, որ քննարկումները շարունակվում են:
«Այն փուլում է, ինչի մասին մանրամասն խոսեց պարոն Օսկանյանը: «Ազատության» ռադիոկայանին և «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Օսկանյանը մանրամասն նկարագրում է կուսակցությանը վերաբերող հարցերը, դրանից ավելին ասել չեմ կարող: Քննարկումներ են գնում, խորհրդակցույթյուններ են գնում, քննարկվում է այս կամ այն անձի ներգրավվածությունը: Ես հայտարարել եմ, որ համագործակցելու եմ կուսակցության հետ, որովհետև այն, ինչ դրվում է հիմքում, ինձ հոգեհարազատ է, այն, ինչ առաջարկում է պարոն Օսկանյանը, շատ դեպքերում մենք համախոհներ ենք, և կարծում եմ, որ միասին ճանապարհ կանցնենք»: