Աշխարհ

25.03.2016 13:20


Ռուսաստանի ամեն երկրորդ բնակիչն անհրաժեշտ է համարում ՌԴ-ի վերադառնալը Սիրիա

Ռուսաստանի ամեն երկրորդ բնակիչն անհրաժեշտ է համարում ՌԴ-ի վերադառնալը Սիրիա

Ռուսաստանի բնակչության 50%-ի կարծիքով՝ եթե սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունները տապալվեն, Ռուսաստանը պետք է վերադառնա Սիրիա և վերսկսի ռազմական գործողությունները:

Մարտի 19-ից 20-ն անցկացված հարցման արդյունքում, որին մասնակցել է 1,6 հազ մարդ, նման տվյալներ է հրապարակել Հասարակական կարծիքի վերլուծության համառուսական կենտրոնը:

Հարցման մասնակիցների 28%-ը, սակայն, համաձայն չէ այդ մտքի հետ, իսկ 22%-ը դժվարացել է կարծիք հայտնել:

Ընդ որում՝ հարցվածների 64%-ը դրական է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայից զորքերը հանելու որոշումը՝ համարելով դա ճիշտ պահին արված քայլ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը