Լրահոս

25.03.2016 12:55


Ռ. Գրձելյան. ««Զվարթնոցում» ռումբ չի հայտնաբերվել»

Ռ. Գրձելյան. ««Զվարթնոցում» ռումբ չի հայտնաբերվել»

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդձելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ս.թ. մարտի 24-ին ստացվել է տեղեկատվություն, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, իբր, տեղի է ունենալու պայթյուն: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ընդունվել է որոշում ըստ սահմանված կարգի այդ մասին տեղեկացնել համապատասխան պետական կառույցներին: Վերջիններս ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ հակազդող գործողությունները: Տեղեկատվությունը ստուգելու արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել»:

Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում լուրեր էին շրջանառվել այն մասին, որ իրավապահ մարմինները Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու վերաբերյալ հաղորդագրություն են ստացել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը