Կարծիք

25.03.2016 11:15


ՀՀԿ-ի զույգ խորհրդանիշները

ՀՀԿ-ի զույգ խորհրդանիշները

ՀՀԿ-ն երկու խորհրդանիշ ունի, երկուսն էլ՝ «մի բոյի ու մի խելքի»: Այդ խորհրդանիշներն են ՀՀԿ-ի տատիկը և Է.Շ.-ն՝ Էդուարդ Շարմազանովը: Սրանց տարբերությունն այն է, որ ճղճղան տատիկին գցել են փողոցներն ու այդ տարածքում են առաջադրանք տվել քամի տատանել, իսկ Է.Շ.-ին նույն առաջադրանքը տվել են՝ դարձնելով ԱԺ-ի փոխխոսնակ: Այդպիսով Է.Շ.-ն դարձել է հույն-նժդեհականի կենդանի մարմնավորում և քամին տատանում է շենքային պայմաններում:

ՀՀԿ-ի տատիկի և Է.Շ.-ի մեկ այլ տարբերությունն այն է, որ տատիկին չեն տանում ՀՀԿ-ի համամասնական ցուցակ, իսկ ահա Է.Շ.-ին տանում են: Թեև, ով գիտե, սահմանադրական փոփոխություններից հետո տատիկն ավելի է սազում այդ ցուցակին, քան Է.Շ.-ն, և ուրեմն, ամեն ինչ դեռ առջևում է:

Հակոբ Տեր-Հակոբյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը