Սիրիացի ցանցահենների մասին տեղեկությունների համար ՀԴԲ-ն 100 հազ դոլար է խոստացել
ԱՄՆ ՀԴԲ-ն փնտրում է Սիրիական էլեկտրոնային բանակի անդամներ Ամադ Ումար Աղային, Ֆիրաս Դարդարին և Պիտեր Ռոմարին, ովքեր կասկածվում են արևմտյան կայքերի կոտրման բազմաթիվ դրվագներում:
«LifeNews»-ի փոխանցմամբ՝ հատուկ ծառայությունում կարծում են, որ 22-ամյա Ամար Ումար Աղան, ով համացանցում հայտնի է որպես «The Pro», և 27-ամյա Ֆիրաս Դարդարը՝ Ստվերը, ապրիլի 23-ին կոտրել են «Associated Press» գործակալության թվիթթերյան էջը՝ հայտնելով Սպիտակ տանը հնչած պայթյունի և Բարաք Օբամային վիրավորվելու մասին: Դա բավական էր, որպեսզի հաշված րոպեների ընթացքում փլուզվի «Standard & Poor's»-ի ֆոնդային ինդեքսը, ինչը բերել է 136,5 մլրդ կորստի:
Պիտեր Ռոմարը, ով համացանցում հայտնի է որպես Պյեր, կասկածվում է նաև ԱՄՆ-ում շորթման որոշ սխեմաներին մասնակցություն ունենալու մեջ:
ՀԴԲ-ն 100 հազ դոլար է խոստացել ցանցահենների մասին տեղեկությունների համար:
Հատուկ ծառայության վաշինգտոնյան գրասենյակի ներկայացուցիչ Փոլ Աբբաթը հայտնել է նաև, որ ցանցահենները գործում էին ոչ միայն Բաշար Ասադի ռեժիմի, այլ նաև սեփական ֆինանսական շահերից ելնելով:

7or.am