Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռը պայթեցնելու մասին ահազանգ է ստացվել
Մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ իրավապահ մարմինները Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու վերաբերյալ հաղորդագրություն են ստացել:
«Zham.am»-ի հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ ռումբի մասին ահազանգ նախարարությունը չի ստացել:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն էլ«Zham.am»-ի հետ զրույցում ասել է, որ օդանավակայանն աշխատում է բնականոն հունով:
«Օդանավակայանի աշխատանքներում որևէ փոփոխություն չի կատարվել. որևէ արտակարգ իրավիճակ չի մտցվել»,-նշել է նա:
Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից «Tert.am»-ին տեղեկացրել էին՝ ահազանգ են ստացել, որ այսօր Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռը պայթելու է:
Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռը պայթեցնելու մասին ահազանգ է ստացվել
Մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ իրավապահ մարմինները Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու վերաբերյալ հաղորդագրություն են ստացել:
«Zham.am»-ի հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ ռումբի մասին ահազանգ նախարարությունը չի ստացել:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն էլ «Zham.am»-ի հետ զրույցում ասել է, որ օդանավակայանն աշխատում է բնականոն հունով: