Աշխարհ

24.03.2016 15:35


Քերրին շնորհավորել է Լավրովի 39–ամյակը

Քերրին շնորհավորել է Լավրովի 39–ամյակը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպման մանրամասները։ Նրա խոսքով՝ դիվանագետների շփումը սկսվել է շնորհավորանքով. մարտի 21–ին Լավրովի ծննդյան օրն էր։

«Հուսով եմ՝ մեր այսօրվա զրույցը հաջող կլինի։ Ուզում եմ օգտվել առիթից և շնորհավորել։ 39 տարեկանի համար դուք հիանալի տեսք ունեք»,– Քերրիի խոսքն է մեջբերում «РИА Новости»–ն։ Ամերիկացի դիվանագետը տարիքի հետ նոր իմաստություն է ցանկացել Լավրովին։

66-ամյա Լավրովը շնորհակալություն է հայտնել 72-ամյա իր գործընկերոջը։

«Ջո՛ն, շնորհակալ եմ, բայց եթե իմաստությունը չափենք ծննդյան օրերի թվով, ապա քո հետևից չեմ հասնի»,– ի պատասխան՝ ասել է Լավրովը։

Քերրին նշել է, որ կարևորը դա չէ, սակայն մեծերին հարգելը պարտադիր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը