Աշխարհ

24.03.2016 13:50


«Ո՞ւր է իմ ճամպրուկը». «Charlie Hebdо»–ն անդրադարձել է Բրյուսելի ահաբեկչություններին (լուսանկար)

«Ո՞ւր է իմ ճամպրուկը». «Charlie Hebdо»–ն անդրադարձել է Բրյուսելի ահաբեկչություններին (լուսանկար)

«Charlie Hebdо» ֆրանսիական երգիծական ամսագրի «Օրվա ծաղրանկարը» սյունակի սյուժեն Բրյուսելի ահաբեկչություններն են։ Սակայն այս անգամ նկարն ավելի արյունոտ է ստացվել, իսկ սատիրան ուղղված է ոչ թե ահաբեկչության դիմաց անզեն կանգնած իրավապահներին, այլ հենց մահապարտներին։

Ծաղրանկարում պատկերված են պայթյունի հետևանքով ցաքուցրիվ եղած մարմնամասեր, երևում է նաև ահաբեկիչներից մեկի գլուխը, որի մոտ ծաղրանկարիչը գրել է. «Ոչ ոք չի՞ տեսել իմ ճամպրուկը»։

Մյուս գրությունն էլ այսպիսին է. «Լսում ենք բելգիացի ուղևորների գռմռոցը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը