Փալմիրայի մշակութային ժառանգությունը հավերժ կործանված է (տեսանյութ)
Սիրիայում մարտեր են ընթանում Սողոմոն թագավորի հիմնադրած Փալմիրա քաղաքի պատմական հատվածի համար: Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, նախօրեին իշխանական զորքերին հաջողվել է գրավել քաղաքի արևմտյան հատվածը: Քաղաքը վերադարձնելուց հետո մասնագետները պետք է գնահատեն պատմական օբյեկտներին հասցված վնասների չափը:
Աղբյուրի փոխանցմամբ` մասնագետների միջազգային խմբին կմիանան նաև ՌԴ մշակութային ժառանգության գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները:
Արդեն մոտ մեկ տարի շարունակ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները համակարգված կերպով բարբարոսաբար ոչնչացնում են աշխարհի մշակութային ժառանգության կոթողները: Սկզբում ավերել են «Ալլաթ Առյուծի» հնագույն արձանը, հետո՝ Բելի և Բաալշամինի տաճարները: Ոչնչացվել է նաև լեգենդար հաղթակամարը:
Համալիրի տնօրեն Հալել ալ Ասաադին, որը հրաժարվել էր թաքնված մասունքներն ահաբեկիչներին տալ, զինյալները կախել են քաղաքի գլխավոր հրապարակում:
Նշվում է, որ ահաբեկիչների կողմից ոչնչացվել է ավելի քան 700 մասունք և պատմական հուշարձան, որոնցից տասնյակները գրանցված էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում: Գիտնականների կարծիքով այժմ պետք է պահպանել գոնե այն ավերակները, որոնք մնացել են:

7or.am